• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզի քաղաքապետարանի պատվերով պատրաստված հատուկ ցուցանակ Հայաստանի էսպլանադում

17 փետրվարի, 2023

Փարիզի կենտրոնում գտնվող Հայաստանի էսպլանադում («Esplanade d'Arménie») տեղադրվել է հատուկ ցուցանակ՝ պատրաստված Փարիզի քաղաքապետարանի պատվերով՝ Փարիզի հանրային վայրերում 19-րդ դարի ավանդական ցուցանակների և դրանց զարդանախշերի ճշգրիտ վերարտադրությամբ, ինչը խիստ հազվադեպ է հանդիպում վերջին տասնամյակների ընթացքում։

Փարիզի սրտում գտնվող այս ընդարձակ էսպլանադը Հայաստանի անունով է անվանակոչվել 2021 թվականի հոկտեմբերին՝ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ։ Պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից։

Էսպլանադի տարածքն իր մեջ ամփոփում է նաև դեռևս 2004 թվականից նույն տարածքում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտաս վարդապետի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Հարելով Սենա գետին՝ Հայաստանի էսպլանադը գտնվում է Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցու հարևանությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: